Նախագծի հիմնական թեման-Ի՞նչ
է հարկավոր առողջ լինելու համար:
Նախագծի նպատակը -
Աշակերտները կիմանան, որ առողջ լինելու համար
հարկավոր է առողջ ապրելակերպ : Առողջության
կարևորությունը մարդու կյանքում: Լրացուցիչ
տեղեկություն կիմանան գյուղի
բուժքույրերից:Կհասկանան, որ առողջությունը անգին
հարստություն է:Ամեն ինչ ոչինչ է, եթե
չկա առողջություն:
Նախագծի խնդիրները
1.Սնունդի ճիշտ օգտագործումը առողջության համար:
2.Սպորտի և ֆիզիկական աշխատանքի
ճիշտ կազմակերպում:
3. Սանիտարական հիգիենան և շրջապատի
կանաչապատումը առողջության համար:
4.Իմանալով առողջության մասին՝
ներկայացնել սեփական եզրակացությունը:
Սպասվելիք արդյունքներ- Աշակերտները հասկանան՝
· Սնունդի կարևորությունը առողջության համար:
· ֆիզկուլտուրան
և սպորտը հնարավորություն կտան
տիրապետելու օրգանիզմին,կոփել,մարզել, և
ապրել առողջ:
· Սանիտարական
հիգենայի ճիշտ օգտագործումը:
· Նախագծի
արմատավորումից հետո կկարողանան պահպանել
սեփական առողջությունը:
Նպատակային խումբ-7-րդ դասարանի
աշակերտներ
Նախագծի տևողությունը- 2
դասաժամ
Նախագծի ընթացքը- Համակարգչային
շնորհանդեսի միջոցով ներկայացնել այն
բոլոր հիմնախնդիրները, որոնք անհրաժեշտ են
առողջության համար:
Ցույց տալ աշակերտներին, թե ինչքան
կարևոր է առողջությունը մարդու ամբողջ
կյանքում:
Աշակերտները իմանալով առողջության
մասին ներկայացնում են իրենց
հավաքած տեղեկությունները:
Յուրաքանչյուր աշակերտ կցուցադրի իր
գեղեցիկ պատրաստած պաստառը:
Վերջում «առողջության» պաստառը, որտեղ
յուրաքանչյուրը ներկայացրել է
սեփական եզրակացությունը:
Առարկաների, առարկայական խմբերի կապ- Գրականություն,կենսաբանություն,
սպորտ,հասարակագիտություն
Նախագծի հեղինակը-
Հեղինակի էլ. փոստը-
No comments:
Post a Comment